Կամավոր

🙋‍♂️ միացիր ինքնաճանաչման, անձնային աճի, գիտելիքի և իմաստության մեր տիեզերքին 🕉🧘‍♀️🧘‍♂️


Նամաստե ու բարի գալուստ ինքնաճանաչման, անձնային աճի, գիտելիքի և իմաստության մեր տիեզերք 🙋‍♂️

Մեր կազմակերպությունն առաջարկում ա “Բաց և արմատական կամավորության” մի մոդել:

Բաց կամավորություն նշանակում ա, որ ցանկացած անձ իր վրա ցանկացած պահի կամավորի ֆունկցիաներ վերցնելու հնարավորություն ունի։

Արմատական կամավորություն նշանակում ա, որ ցանկացած անձ ինքն ա որոշում, թե ինչ չափով և ինչ քայլեր անելով մեզ կցանկանա օգնել։ Մեր առաջարկած տարբերակը՝ ստորև, բայց ցանկացած կամավոր իր առաջարկը կարա ներկայացնի կամ առանց ներկայացնելու օգնի մեզ։

Միացիր ՉԻՏ ՀԿ-ին որպես կամավոր

Ինչպե՞ս Oգնել

Մեր կամավորը լինելու համար բավական ա ակտիվ ձևով տարածել մեր տեսանյութերն ու կայքը՝ մեզ օգնելով իրացնել կամ արարել մեր տեսլականը, որն ա՝ տարածել բարեկեցություն։

Ահա մի քանի աղբյուր, որտեղից, օրինակ, ամեն օրը կարող ես տարածել մեկ նկար / տեսանյութ / հոդված կամ այլ նյութ։ Ցանկության դեպքում՝ ավելի հաճախ կամ հազվադեպ գրաֆիկով։


Յութուբ.

Չիտ Հասարակական Կազմակերպություն

Անգլերեն Աճի Համար

Ֆրանսերեն Աճի Համար

Արևելյան Իմաստություն


Ֆեյսբուք.

Չիտ Հասարակական Կազմակերպություն

Անգլերեն Աճի Համար

Ֆրանսերեն Աճի Համար

Անհատական Զարգացում և Արևելյան Իմաստություն

Ինքնագիտություն


Կայքեր.

www.omchit.weebly.com

www.omchit.org


Ահա մի պարզ օրինակ։ Ֆեյսբուքյան Անհատական Զարգացում և Արևելյան Իմաստություն էջում կա “Մեջբերումներ” ալբոմը, որտեղ կա 31 նկար ոգեշնչող մեջբերումներով։

Կարող ես ամեն օր մի մեջբերում շեյր անես քո ֆեյսբուքով, ինստագրամով, օդնոկլասնիկիներով, վկոնտակտե-ով և այլն։


Ինչի՞ Համար

Մեր գերագույն երազանքն ա կերտել իրականության մի փոքր տարածություն, որտեղ ներգրավված մարդիկ կլինեն իմաստուն, կիրթ, խաղաղված, ովքեր ավելի շատ կձգտեն թռչել երկնքում ու արարել, քան ամաչել ու վախենալ ստեղծարար ու ազատ լինելուց։

Մեր շահն ա նյութականացնել մեր տեսլականն ու ծրագրերը: Օրինակ, մենք երազում ենք կերտել երկրանավերից բաղկացած էկո համայնք ինքնակրթման, տուրիզմի, մարգինալացված տարբեր խմբերի ներկայացուցիչների օգնելու համար։


Ի՞նչ Կստանաս Դու

Որպես մեր կամավոր դու կստանաս տվյալ կայքում անվճար գրանցվելու (ամսական 8000 դրամ չես վճարի) և մեր բոլոր կուրսերից օգտվելու հնարավորություն։ Ամեն կուրս բարեհաջող ավարտելուց հետո որպես կամավոր կարող ես նաև անվճար վկայական ստանալ մեր ՀԿ-ից, որը կհարստացնի քո ռեսյումեն, քեզ կտա.

  • ներքին մտավոր և հոգեկան բավարարվածություն,
  • աշխատաշուկայում առավելություն,
  • ինքնավստահություն սեփական նախագծերը սկսելու համար (օրինակ դասավանդել սովորածդ առարկան մեր հարթակում կամ այլուր)։

Ինչպես և Երբ Սկսել

Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ։ Սկսելու լավագույն ժամանակը հենց հիմայա։ Ուղղակի ցանկացած նյութ, կայքի էջ կիսիր քո սոցիալական մեդիաներով կամ այլ տեղ և օգտագործիր հետևյալ հեշթեգները. #ՏարածելԲարեկեցություն, #ՉիտՀԿ, #ՉիտԿամավոր։

Կարող ես նաև կոնկրետ նյութին համահունչ այլ հեշթեգեր ավելացնել։ Օրինակ՝ #ԱռցանցԿրթություն, #Անգլերեն, #Մեդիտացիա, #ԱնձնայինԱճ, #ԹվայինՏեխնոլոգիաներ, #Ֆրանսերեն


Մենք հաջողությունը չափում ենք բարեկեցության աստիճանով։

Բարեկեցություն ասելով ի նկատի ունենք, նախ և առաջ, ներքին՝ մտավոր, հոգևոր բարեկեցություն։

Օրինակ, երբ դու կիսես մեր նյութերից մեկը և ինչ-որ մեկը դա հավանի կամ սրտիկի, ապա դա ակնհայտ հաջողության նշան ա մեզ համար։

Դրական մեկնաբանությունը, որով անհատը կհայտնի շնորհակալություն / գոհունակություն / բավարարվածություն տվյալ նյութի / դասի / կոնտենտի համար, ևս մի կարևոր միավոր ա, որով մենք չափում ենք, թե ինչքանով ենք տարածել բարեկեցություն։ Առաջարկում ենք կամավորներին ևս առաջնորդվել նույն մեթոդաբանությամբ։

Օրինակ, եթե օրական 1 լայք կամ դրական մեկնաբանություն ես ստանում, ապա կարող ես վստահ լինել, որ լավ ես անում քո կամավորական աշխատանքը մեզ հետ 🙂

Ամեն կամավորի աշխատանքի արդյունքները հեշտորեն չափելու համար առաջարկում ենք միշտ գործածել #ՏարածելԲարեկեցություն, #ՉիտՀԿ, #ՉիտԿամավոր հեշթեգերն ամեն նյութ տարածելուց, որպեսզի տվյալ հեշթեգներով հնարավոր լինի տեսնել, թե դու քանի նյութ ես տարածել, ինչքան դրական արձագանքներ ես ստացել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *


The maximum upload file size: 2 GB.
You can upload: image, audio, video, document, spreadsheet, interactive, text, archive, code, other.
Links to YouTube, Facebook, Twitter and other services inserted in the comment text will be automatically embedded.