Կարծիքներ

Ի՞նչ են ասում սովորողները մեր վրիկշաների (դասընթացավարների) ու դասերի մասին 👇

«Ես Սևակի մոտ պարապել եմ Ֆրանսերեն։

«​Կարճ ժամանակում հասցրել եմ սովորել ամենօրյա գործածվող բառեր, արտահայտություններ և քերականություն։

«Ինձ դուր է եկել Սևակի ուսուցման մեթոդը, որը միանգամայն տարբերվում է ավանդական անգիրիզմից։ Բացի տեքստեր կարդալն ու թարգմանելը, մենք լսում էինք երգեր, նայում վիդեոներ, որոնք բառապաշարի իսկական աղբյուրներ են։ 

«Ես հատկապես հավանել եմ, որ Սևակն ուսանողին տալիս է ազատություն ու հնարավորություն միասին ընտրելու ուսումնասիրվող թեման։ Կապ չունի անգամ հոգնածությունը կամ տվյալ պահին դաս չանելուդ տրամադրությունը, քանի որ նա գիտի, թե ինչպես յոգայի միջոցով ցրել դա։

« Հ.Գ. ամենաշատը դասի սկզբի յոգան եմ կարոտում»:

Անի Թումանյան,
​լեզվաբան, լրագրող,
​ԵԿԾ նախկին
կամավորական
Ֆրանսիայում,
ք. Աբովյան,

Picture

«Սևակի հետ պարապել եմ անգլերեն, մասնավորապես այն պատճառով, որ ուզում էի բարելավել խոսակցականս Էրազմուսի գալիք փոխանակման ծրագրին մասնակցելու համար։

«Ինքը հատուկ շատ լավ նյութեր էր գտնում, որ գիտական բառապաշարս բարելավեմ։ Մեր դասերը շատ անմիջական միջավայրում էին անցնում՝ առանց որևէ լարվածության։ Հիշում եմ՝ նույնիսկ գնալիք համալսարանիս վիդեոն էինք նայում, որտեղ ուսանողները նկարագրում էին համալսարանական կյանքը։

«Երբեմն նույնիսկ երաժշտական ընդմիջումներ էինք անում, անգամ երաժշտական բառապաշարս փոքր-ինչ հարստացրեցի մեր դասերի ընթացքում։ Ես էլ կենսաբից տեղ-տեղ խորանում էի, տենց որոշ բաներ բացատրելով Սևակի գլուխը տանում ՃՃՃՃ

«Սևակը՝ որպես դասախոս, երբեք չի ճնշել ինձ, ինչ-որ դեբիլ վարժություններ չի տվել՝ որպես տնային։ Էդ ամիսները ահագին օգնեցին, որովհետև էն լաբորատորիան, որտեղ անում էի փորձերս Գերմանիայում, շատ բազմազգ էր, ու շփվում էինք բացառապես անգլերեն։

« Հ․Գ․-Մինչև հիմա հիշում եմ, թե ոնց էր Սևակը իրենց բակի շներին պահում, որ ես անցնեմ, որովհետև էդ ժամանակ սարսափելի վախենում էի շներից»։

Աստղիկ Թուրաբյան,
գիտաշխատող, երաժիշտ,
ուսանող Գերմանիայում,
ք. Երևան

Աստղիկ Թուրաբյան
Astghik Turabyan

«Կիրակոսյան Սևակը օգնեց ինձ նորովի բացահայտել լեզուն և մարդկային շփումը։

«Մեր դասերի տեղերը բավականին հաճախ էին փոխվում, շատ դեպքերում հետաքրքիր տեղեր էինք բացահայտում և այնտեղ էլ շարունակում եբրայերեն սովորելու դժվար, բայց բավականին հետաքրքիր պրոցեսը։ Երևանի աստղադիտարան, մանկական երկաթուղի, Իրավունքի Կողմ ՀԿ, Քանաքեռի արվարձաններ, Ագրարային համալսարանի դատարկ միջանցքներ, բոլոր այս տեղերը տարբերվում էին իրենց խաղաղություն ներշնչող տրամադրությամբ, ինչին Սևակը որպես հիանալի ուսուցիչ և նույնքան հիանալի անձնավորություն նպաստում էր։

«Մեր դասաժամերը հիմնականում կենտրոնացած էին խոսելու կարողությունը զարգացնելու վրա, չանտեսելով կարևոր լեզվական և քերականական նյութերը և խնդիրները։

« .אני באמת מתגעגע לשיעורים איתו 
[Ես իրոք կարոտում եմ նրա հետ դասերը] »:

Կարեն Աբրահամյան,
​լեզվաբան, զբոսավար,
ք. Երևան, Հայաստան

Picture

“Չիտ ՀԿ հիմնադիր Սևակի կողմից կազմակերպված յոգա սուտրաների և ուպա յոգայի դասերին եմ մասնակցել։ Դասերը տևեցին 3 ամիս, սակայն դասերի արդյունավետության հետևանքով մինչև օրս կիրառում եմ ստացած տեխնիկան ու հմտությունները։ Դասերը հետաքրքրական էին նրանով, որ յուաքանչյուր օր յուրովի էին անցնում դասերը, ու յուրովի խորհում էինք կյանքի մասին՝ հասկանով կյանքն այնպիսին, ինչպիսին որ կա։

“Կարևորում եմ գուրույի մոտեցումը յուրաքանչյուր մասնակցի հանդեպ. տպավորությունն այնպիսին էր, որ անհատական յոգա դասեր էինք իրականցնում, և՛ նրա համար, որ անհատական մոտեցում էր ցուցաբերվում, և՛ նրա համար, որ բոլորս մեկ էինք զգում կառուցողական դասերի ընթացքում։

“Բացի դա, ուսումնասիրել եմ անգլերենի օնլայն դասերը, որոնք նորից իրականացվում էին Սևակի նախաձեռնությամբ։ Դրանք էլ, կառուցողական էին այնքան, որքան և յոգայի դասերը”:

Արտակ Ադամ Առաքելյան,

Աղտոտված Տարածքների Մաքրման Հիմնադրամ

էկոնախաձեռնության հիմնադիր նախագահ,

սեռականության անկախ թրեյներ,

Երևան, Հայաստան

Picture

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *


The maximum upload file size: 2 GB.
You can upload: image, audio, video, document, spreadsheet, interactive, text, archive, code, other.
Links to YouTube, Facebook, Twitter and other services inserted in the comment text will be automatically embedded.