Categories

NEFUIL


👍 Ոչ մի լար օդի մեջ + 0 դրամ 💰 կոմունալ վճարների համար,

👌 կոյուղու ոչ մի ստորգետնյա ցանց,

🙏 ներդաշնակություն բնության հետ,

🍲 քո սննդի մի մասն աճեցնում ես հենց տանդ ներսում, կլոր տարի ☘️


Գժական ա, չէ° 🤗

Սրանք երկրանավի մի քանի առավելություններից են։ Դրանց գումարի`

🧘‍♂️ երկրանավ կառուցելու համար նորամշակում ենք գործածված ու անպետք անվադողեր 🚙, շշեր 🍾,

👨‍🔬 մարդու կարիքները հոգալու համար հենվում ենք բնական ֆենոմենների վրա (ջուր երկնքից, տաքություն ☀️ արևից, թարմ սառը օդ հողի ընդերքից առանց օդորակչի…)։


Երկրանավերի Համայնք

Մենք արարում ենք երկրանավերից բաղկացած էկոհամայնք, որը կունենա տարածաշրջանային և համամարդկային արժեք։

Մեր առաքելությունն ա տարածել բարեկեցություն։

Բարեկեցությունը մեր ընկալմամբ նախ և առաջ մտածողություն ա, ուստի տարածել բարեկեցություն մեզ համար նշանակում ա ինքնակրթվել ու կրթել, ստեղծել նոր ու ստեղծարար մտածողություն խթանող կենսական տարածքներ ապրելու, սովորելու և կյանքը վայելելու ու խորությամբ զգալու համար։

Մեր համայնքն աշխատում ա երեք ոլորտի շուրջ.

  • Ինքնաճանաչում և ինքնակրթում,
  • Ներհամայնքային կրթական և ստեղծարար պրոցեսներ (թերապիաներ, կրթական, բնապահպանական ներհամայնքային ծրագրեր),
  • Տուրիստական ծրագրեր (հանգիստ, կրթություն, փորձի փոխանակում)։

Ինչպե°ս ենք Դա Անում

Մեր omchit.org կայքով մենք առաջարկում ենք տարբեր հիմնարար դասընթացներ` օտար լեզուներից մինչև մտածողություն ու համակարգչային հմտություններ։ Մեր առաջարկած կուրսերը եզակի են իրենց բովանդակությամբ ու մի շարք թեմաներով (առատության մտածողություն, ինքնաճանաչում, սեռականություն, և այլն)։

Մեր օնլայն կուրսերով մենք հարստացնում ենք մեր իսկ աշխարհընկալումն ու, Էյնշտեյնի ասած, փոխում ենք մեր մտածողության մակարդակը։

Մենք գրանցվել ենք որպես հասարակական կազմակերպություն, սակայն ավելի շատ կողմնորոշվում ենք ղեպի սոցիալական բիզնես կամ ձեռներեցություն։ Ուստի, փորձում ենք մեր Ֆինանսական հոսքերը ստեղծենք մեր իսկ ապրանքներով ու ծառայություններով։

Մինչև բուն երկրանավ կառուցելը մենք ցանկանում ենք ստեղծել բավականաչափ ֆինանսական հոսքեր, որոնցով կարող ենք լուծել անձնակազմի աշխատավարձերի և վարձով տարածքի հարցը։


Ինչպե°ս Միանալ / Աջակցել

Մենք երկրանավերի “NEFUIL” էկո համայնքի արարման առաջին, մտավոր, փուլում ենք։ Տվյալ պահին մեզ պետք են համախոհներ, մարդիկ, ում աչքերն ու սրտերը բոցավառվում են երկրանավ բառը լսելուց։

Այս փուլում մենք արարում ենք երկրանավերին ու էկո կենսակերպին հավատացող մարդկանց համայնք, որը մենք կոչում ենք “Առանյա”, սանսկրիտից թարգմանաբար` “Անտառ”։

Մեր նպատակն ա ստեղծել 300 ակտիվ վրիկշայից կամ անդամից բաղկացած առանյա կամ համայնք։

Ավելին` տեսանյութի մեջ ստորև.